Շիրվանզադե Ալեքսանդր՝ Շառլատանը | |
ՍԱՄՎԵԼ. (Աոաջին անձին): Դեհ, շուտ, (Ատրճանակը բարձրացնելով):
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Դուրս է բերում գրպանից դրամները և դնում գրասեղանի վրա):
ՀԱՅՐԱՊԵՏ. Բեր այստեղ, բեր, հալալ քրտինքով աշխատած փողերս: Քիչ էր մնում աչքերս բաց կողոպտվեի: Այստեղ տասներկու հազար հինգ հարյուր ռուբլի փող կա, հանաք մասխարություն չիմանաք, (Ուզում է փողերը դնել պահարանի մեջ):
ՍԱՄՎԵԼ. Ոչ, հայրիկ, դեռ մի՛ վերցնիր այդ փողերը:
ՀԱՅՐԱՊԵՏ. (Զարմացած): Բա՜հ, ինչո՞ւ:
ՍԱՄՎԵԼ. Թող մնա գրասեղանի վրա մինչև իմ կարգագրով թյունը:
ՀԱՅՐԱՊԵՏ. (Ակամա կատարում է Սամվելի հրամանը):
ՋԱՀԱՆԳԻՐ. (Վերցրել է հատակի վրա ձգած զենքերը, նայում է և զարմանում): Ասենք այս մեկը ռևոլվերի պես մի բան է, բաս այս մյո՞ւսն ինչ է:
ԹԱՄԱՐ. Տուր, տեսնեմ ի՞նչ է:
ՋԱՀԱՆԳԻՐ. (Հրճվանքով): Խանում, սամովարի կռա՛ն է: ՝
ԱՄԵՆՔԸ. Սամովարի կռան: :
ՋԱՀԱՆԳԻՐ. Իսկ և իսկ (Բարձրացնում է օդի մեջ):
ՍԵՐԺ. (Մոտենում է ու նայում): Ասոծ կա, սամովարի կռան:
ՋԱՀԱՆԳԻՐ. Մին սպասեցեք տեսնեմ դա ո՛վ է, (Մոտենում է, Երրորդ անձի բաշլղը հեոացնում երեսից): Աղա, դա մեր զարգարանցի Ղուկասն է խո:
ԹԱՄԱՐ. Մեր առաջվա խոհարա՞րը:
ԼԻԶԱ Որին հայրիկը դո՛ւր՛ս արավ: Նա է, մամա:
ՋԱՀԱՆԳԻՐ. Ադա, անօրեն, դու ո՞ր օրից ես անարխիստություն անում:
ՍԱՄՎԵԼ. Սպասեցեք, տեսնենք մյուսները ովքեր են: (Բաց է անում Երկրորդ անձի երեսը):
ՋԱՀԱՆԳԻՐ. (Նայելով Երկրորդ անձին): Ադա՛, դա էլ մեր առաջվա դռնապանն է:
ԱՄԵՆՔԸ. Ղահրիմա՞նը:
ՉՈՐՐՈՐԴ ԱՆՁ. (Ընդհանուր շփոթությունից օգտվելով, բաց է անում խորքի դոները ու փախչում):
ՍԵՐԺ. (Ձեռքերն իրարու զարկելով): Խը՛ խը՛ խը՛, ասոծ կա խը՛ խը՛:
ՍԱՄՎԵԼ. Իսկ գլխավորն ո՞վ է: (Բաց է անում Աոաջին անձի երեսը):
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Գլխավորը ես չեմ, աղա, գլխավորը փախավ:
ԼԱԶԱՐ. Մեր գործարանի կաչեգա՛րը:
ՋԱՀԱՆԳԻՐ. Ադա, Փարսադան, դու է՞լ:
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Տեսնում ես է՛լի:
ՀԱՅՐԱՊԵՏ. (Բարկությունից կոմիքական շարժումներ անելով): Վայ ես ձեր հոր գերեզմանում շուն թաղեմ: Լիրբ անիրավներ, հացս կերել եք, հերիք չէ, կողոպտո՞ւմ էլ եք ինձ: Լազար, կանչիր պրիստավին, բոլորին բանտ ուղարկիր: Երեքին էլ պիտի կախ տալ:
ԵՐԵՔ ԱՆՁԵՐ. (Միասին): Աղա, ներիր, ղալաթ ենք արել:
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Մենք չէինք ուզում, այն փախչողը մեզ սովորեցրեց, ներիր:
ՀԱՅՐԱՊԵՏ. Չէ, չէ, ներելմերել չկա, կամ կախաղան, կամ Սիբիր:
ԼԱԶԱՐ. Պետք է ժանդարմերիային հանձնել, (Ուզում է գնալ խորքի դոներով):
ԽԱԼՖԱՅԱՆ. Ես էլ կարծում եմ, պետք է հանձնել:
ՍԵՐԺ. Պետք է, ասոծ կա, պետք է:
ՍԱՄՎԵԼ. Կացե՛ք, ոչ ոք այստեղ իրավունք չունի կարգադրություն անելու: Դրանց դատավորը ես եմ: Հեռո՛ւ քաշվեցեք:
ՋԱՀԱՆԳԻՐ. Կախ է տալու երեքին էլ:
ՍԱՄՎԵԼ. Դեհ, տեղ ազատեցեք դատարանի համար: Ջահանդիր, այն գրասեղանը մեջտեղ բեր: Հեռու քաշվեցեք:
ՋԱՀԱՆԳԻՐ. (Խալֆայանի օգնությամբ գրասեղաններից մեկը բերում է դնում բեմի կենտրոնում: Երեք անձանց): Ըհ, ես ձեզ մարդ ասողին:
ԱՄԵՆՔԸ. (Քաշվում են պատի տակ):
ՍԱՄՎԵԼ. Բեր այստեղ երեք աթոռ: Այդպես: (Նստում է մեջտեղի աթոոի վրա երեսը դեպի հասարակությունը): Մայրիկ, եկ աջ կողմումս նստիր: Այդպես: Լիզա, դու էլ ձախ կողմումս նստիր: Հիանալի՜: Ես նախագահ եմ, դուք դատավորներ: Կգա ժամանակ, որ մեր դատավորները կանայք կլինեն: Թող ասեն, որ առաջ կանանց այդ իրավունքը տվեց Սամվել Շարբաբչյանը:
ՍԵՐԺ. Հետաքրքրական է: Ասոծ կա, շատ հետաքրքրական: Լավ է, որ երեկույթ չգնացի:
ՍԱՄՎԵԷ. Լսեցե ք, դատավորներ: Ինչ որ վճռենք պետք է սր բությամբ կատարվի: Հայրիկ, դու գանգատավոր ես, կանգնիր քո երկաթե սնդուկի մոտ, քո պատվավոր տեղն այնտեղ է:
ՀԱՅՐԱՊԵՏ. Ադա, թող այդ օյինբազությունը:
ՍԱՄՎԵԼ. Տեղդ կանգնիր:
ՀԱՅՐԱՊԵՏ. (Գլուխը թափահարելով, կանգնում է երկաթե սնդուկի մոտ):
ՍԱՄՎԵԷ. Խալֆայան, դու քարտուղար ես: Գրիչ ու թուղթ վերցրու, նստիր մյուս սեղանի քով, Այսպես: (Լազարին): Հըհ, հոտած Ղազա՞ր, քե՞զ ինչ տոն կսազի: Հա, չէ՞ որ դու իրավաբան ես: Դու դատախազ եղիր: Գոնե մի անգամ կյանքումդ քո մասնագիտությունը գործ դիր: Երես-մերեսին մտիկ արեք, քացա՛խ... թյո՛ւ: Նստիր:
ԼԱԶԱՐ. Ազատիր մեզ այդ կոմեդիայից:
ՍԱՄՎԵԼ. Նստիր:
ԼԱԶԱՐ. (Ակամա նստում է):
ՍԵՐԺ. Խի՛ խի՛ խի՛, ասոծ կա:
ՍԱՄՎԵԼ. (Սերժին): Հա, պիմպեռլե՞, քեզ էլ պիտի դեր տալ: Լավ, դու էլ սուդեբնիյ պրիստավ գարձիր: Բեղերին մտիկ արեք, բեղերին... Ե՛ղկ:
ՋԱՀԱՆԳԻՐ. (Մեկուսի): Ձեր արևը, շատ մազալու բան է դուրս գալիս:
ՍԱՄՎԵԼ. (Հանդիսավոր): Մեղադրյալներ, առաջ եկեք:
ՋԱՀԱՆԳԻՐ. (Երեք անձանց): Առաջ եկեք, սուդիան է հրամայո ւմ:
ԵՐԵՔ ԱՆՁԻՆՔ. (Առաջ են գալիս):
ՍԱՄՎԵԼ. (Աոաջին անձին): Դու ինչո՞ւ համար ես ավազակություն սկսել:
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Քաղցած եմ, աղա Սամվել:
ՍԱՄՎԵԼ. Քանի՞ Ժամանակ է, որ քաղցած ես:
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Երեք ամիս է:
ՍԱՄՎԵԼ. Ընտանիք ունե՞ս:
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Մայր, կնիկ և երեք երեխա:
ՍԱՄՎԵԼ. Քարտուղար, արձանագրիր, (Դառնալով Երկրորդ անձին): էյ, դռնապան, դո՞ւ ինչ կասես:
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. Աղա, երեք շաբաթ է ծովի ափում փտած խնձոր եմ հավաքում ու նրանով կերակրվում:
ՍԱՄՎԵԼ. Պ սակվա՞ ծ ես:
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. Ո՛չ, աղա:
ՍԱՄՎԵԼ. Աֆարիմ, Ծնողներ ունի՞ս:
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. Հրամանքս, աղա, պառավ հայր ու մայր ու մեկ էլ մի չոլախ քույր:
ՍԱՄՎԵԼ. Քարտուղար, արձանագրիր: (Դառնալով Երրորդ անձին): Հիմա, դո՛ւ ասա, խոհարար, ինչո՞ւ ես ավազակություն անում:
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ. Աղա, աոաջին անգամն է, մորս գերեզմանը վկա:
ՍԱՄՎԵԼ. Քաղցա՞ ծ ես:
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ. Չէ՛, աղա, երեկ ուզում էի ինձ ծովը գցել կերածս մարսելու համար:
ՍԱՄՎԵԼ. Քարտուղար, այդ էլ արձանագրիր: (Դաոնալով Աոաջին անձին): Ինչո՞ւ ես քաղցած:
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Անգործ եմ, աղա: Ձեր կառավարիչն ինձ դուրս արավ:
ՍԱՄՎԵԼ. Ինչո՞ւ ուրիշ տեղ չես մտնում:
ԱՌԱՋԻն ԱՆՁ. Հինգ ամիս է դռնե դուռ ընկած, ոչ ոք տեղ չի տալիս ինձ:
ՍԱՄՎԵԼ. (Դառնալով Երկրորդ անձին): Հիմա, դո՛ւ խոսիր:
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. Աղա, հինգ տարի շան պես հավատարիմ պահել, պահպանել եմ այս տունը: Մի ասեղ չեն տարել այստեղից: Մի օր աստված ինձ քոռացրեց, եկան ձեր սամովարը գողացան: Մեծ աղան ասաց, «դու ես գողացել» և ինձ դուրս արավ: Հիմա որտե՞ղ գնում եմ, վկայական են ուզում: Լազար աղան չի տալիս:
ԼԱԶԱՐ Ես գողերին վկայական չեմ տալիս:
ՍԱՄՎԵԼ. Լավ: (Դառնայով երրորդ անձին): Դո՞ւ ինչու ես անգործ:
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ. Մեծ խանումն ինձ ուզեց պահել, մեծ աղան չուզեց: Տասնհինգ տարի պովարություն եմ արել, մի կոպեկ գողացած չեմ: Չորս ամիս չծառայած, մեծ աղան ասաց.«դու բողկը թանկ ես առնում» և դուրս արավ, հախս էլ կտրեց:
ՍԱՄՎԵԼ. (Հայրապետին): ճշմարի՞տ է ասում, պարոն գանգատավոր:
ՀԱՅՐԱՊԵՏ. (Երրորդ անձին): Անզգամ, մենակ բողկը չէ, դու տավարի մսի գրվանքի վրա էլ մի-մի կոպեկ ավելացնում էիր քո հաշիվներում:
ՍԱՄՎԵԼ. Բավական է: Քննությունը վերջացավ: Ահա դատարանի վճիռը: — Հայրիկ, այդ սեղանի վրա դրած փողերից դու քո ձեռքով դրանցից ամեն մեկին կտաս հինգ հարյուր ռուբլի:
ՋԱՀԱՆԳԻՐ. (Մեկուսի); Բա, քո աղիս տղա, ափսոս, որ ես դրանց հետ չէի:
ՀԱՅՐԱՊԵՏ. Ինչե՞ր ես դուրս տալիս, ադա՛: (Փողերը վերցնում է սեղանի վրայից):
ԼԱԶԱՐ. Կատարյալ գիժ է:
ՍԱՄՎԵԼ. Սպասիր: հայրիկ, թող այդ փողերը, ապա թե ոչ, տեսնո՞ւմ ես: (Ցույց է տալիս ոևոլվերր): Դատը դեռ չի վերջացել: Այո, հինգ-հինգ հարյուր ռուբլի կտաս ամեն մեկին և մի լավ էլ կհյուրասիրես, անշուշտ քաղցած են:
ՀԱՅՐԱՊԵՏ. Քաղցած մարդը ռևոլվեր չի ունենալ:
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Այն փախչողը տվեց ինձ ռևոլվերը, աղա:
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ. Իսկ ինձ սամովարի կռանը:
ՋԱՀԱՆԳԻՐ. (Երկրորդ անձին) Քեզ էլ սերկևի՞լը:
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. Հրամանքս, մեզ խելքից հանողը այն փախչողն էր:
ՍԱՄՎԵԼ. (Դառնալով երեք անձանց): Եվ որովհետև դուք լսել եք այղ սրիկային, ուստի երեք օր ձեզ կբանտարկեմ մեր ախոռատանը: Այո, այո, որքան էլ մարդ քաղցած լինի է ավազակություն չպիտի անի: Լսեցի՞ք: Այս է շառլատանի դատավճիռը: (Դաոնալով Թամարին): Համաձա՞յն ես:
ԹԱՄԱՐ. Համաձայն եմ:
ՍԱՄՎԵԼ. Դու արդար դատավոր ես, (Դառնալով Թամարին)| Համաձա՞յն ես:
ԼԱԶԱՐ. Հինգ հարյուր ռուբլին ամեն մեկին շատ է:
ՍԱՄՎԵԼ. Դու Ժլատ դատավոր ես:
ԼԱԶԱՐ. (Ուրախ): Համաձայն եմ, համաձայն եմ:
ՋԱՀԱՆԳԻՐ. Ես էլ համաձայն եմ:
ՍԵՐԺ. Ես էլ, ասոծ կա:
ԼԱԶԱՐ Ես բողոքում եմ այդ անիրավության դեմ:
ՍԱՄՎԵԼ ( վերկենալով): Ո՞ւմ պիտի բողոքես, պարոն դատախազ, մեզանից ավելի բարձր դատաստան չկա քեզ համար:
ԹԱՄԱՐ. (Վերկենալով): Օրհնվիր, որդի, քո սիրտը ոսկի է:
ԱԱՄՎԵԼ. Հայրիկ, դեհ տուր դրանց փողերը:
ՀԱՅՐԱՊԵՏ. (Տալիս է երեք անձերից յուրաքանչյուրին տասը ոուբլի): Առեք, կորեք, սրիկաներ, քանի որ ոստիկանություն չի եկել:
ՍԱՄՎԵԼ. Ներողություն, հայրիկ, տասը ռուբլի չէ, այլ ամեն մեկին հինգ հարյուր ռուբլի: Օրենքը պետք է կատարել: Չկատարողը կպատժվի:
ԼԱԶԱՐ Ես այդ տասական ռուբլին էլ չեմ թողնիլ տալու:
ՍԱՄՎԵԼ. Դու ձայնդ կտրիր: Մի՛ կատաղեցնեք ինձ,ապա թե ոչ տեսնում եք: (Դուրս է բերում գրպաններից երկու ատրճանակներ և ուղղում է մեկը Հայրապետի, մյուսը Լազարի կրծքին): Դեհ, շուտ:
ԼԱԶԱՐ. § Երկյուղից կուչ են գալիս:
ՀԱՅՐԱՊԵՏ
ԹԱՄԱՐ. Աման, մի՛ անիր, Սամվել:
ՀԱՅՐԱՊԵՏ. (Վերցնում է 300 ոուրլի և տալիս է երեք անձերին): Առեք, մի հարյուրական ռուբլին էլ շատ-շատ է: (Սակայն, դեո չտված, մի հատ հարյուրանոց ետԷ վերցնում): Բայց երկուսն էլ բավական է երեքիդ:
ՍԱՄՎԵԼ. Ըհ, անուղղելի չարչի, (ռևոլվերները դնում է գրպանները):
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Աղա, մի նեղանար, այսքանն էլ շատ է մեզ համար: (Վերցնում է 200 ռուբլին Հայրապետից):
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. Շատից էլ շատ է:
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ. Աստված ձեզ երկու ձեռքով տա փոխարենը:
ԼԱԶԱՐ. Ես չեմ կարող դիմանալ այդ խայտառակությանը: Ջահանգիր, պրիստավին կանչիր:
ՋԱՀԱՆԳԻՐ. (Ցույց տալով Սերժին): Այ պրիստավը:
ԱԵՐԺ. Ասոծ կա:
ԼԱԶԱՐ. Անիրավներ, անիրավներ: (Գնում է աջ կողմի դոներով):
ՀԱՅՐԱՊԵՏ. (Մնացյալ փողերը շտապով ժողովել է ու փակել սնդուկում): Գնամ, կորչեմ այստեղից, թե չէ, ո՞վ գիտե, էլ ինչ օյիններ կբերի գլխիս: (Գնում է աջ կողմի ղոնեով): :
ՍԱՄՎԵԼ. Զահանդիր,, ձեռաց մի սեղան բաց արա, ես ուզում եմ հենց այստեղ այս տղերանց հետ մի լավ քեֆ աներ: Մայրիկ, ինչ որ տանն ունիս, ուղարկիր այստեղ: Դրանք երևելի տղերք են, դու չես իմանում:
ՋԱՀԱՆԳԻՐ. (Սեղան պատրաստելով): Բայց սամովարի կռանով և սերկևիլով լեզիս փորս գցեցին:
ԽԱԼՖԱՅԱՆ. Ինձ թույլ կտաք հեռանալու:
ՍԱՄՎԵԼ. Ո՛չ, պարոն հաշվապահ, դուք պիտի ծառայեք դրանց ինչպես սպասավոր:
ԽԱԼՖԱՅԱՆ. (Վրդովման շարժումն է անում):
ՍԱՄՎԵԼ. Մայրիկ, ի՞նչ ես կանգնել և խեթ-խեթ մտիկ անում ինձ:
ԹԱՄԱՐ. Ոչինչ, որդի, դու ինձ հիշեցրիր իմ հանգուցյալ եղբորը: Նա էլ քեզ պես էր, նրան էլ Շառլատան էին անվանում: Ես կուղարկեմ, ինչ-որ հարկավոր է, (Գնում է աջ կողմի դոներով):
ՍԵՐԺ. Լիզա, ասոծ կա, ես շատ ուրախ եմ, որ երեկույթի չգնացինք: Այս շատ օրժինալ է: Բայց, ֆի , նավթի հոտ է փչում դրանցից, ասոծ կա:
ՍԱՄՎԵԼ. Քիչ խոսիր: Գնա ջութակդ վերցրու, դու մեր սազանդարը կլինես: Մի բայաթի ածիր, տեսնենք:
ՍԵՐԺ. Լիզա, ի՞նչ կասես, ասոծ կա:
ԼԻԶԱ. Գնանք, նվագենք, (Գնում է աջ կողմի դոներով):
ՍԵՐԺ. Գնանք, (Հետևում է Լիզային):
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ (Աչքերի արցունքը սրբելով): Սամվել աղա:
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. (Հուզված): Աղա՛, թող արա, որ փեշերդ համբուրեմ:
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ. Դու իմ չոլախ քրոջն ազատեցիր տանջանքից:
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. Օրհնվի քո ծնունդը:
ՍԱՄՎԵԼ. Լավ, նստեցե՛ք: Բայց երդվեցեք, որ այսուհետն այլևս այն փախչողի նման ավազակների խոսքը չեք լսիլ: (Բեմի ետևից լսվում է պիանինոյի ե ջութակի նվագ):
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. Նրա տունը քանդվի, ուզում էր, որ մեզ շների պես կախ տային:
ՍԱՄՎԵԼ. Երդվեցե՛ք:
ԵՐԵՔ ԱՆՁԵՐ. (Միասին): Երդվում ենք Քրիստոսի խաչով:
ՍԱՄՎԵԼ. Դե, կանչեցեք. «Կեցցե Շառլատանը»:
ԵՐԵՔ ԱՆՁԵՐ. (Միասին): Կեցցե՛ Սամվել աղան, կեցցե:
ՋԱՀԱՆԳԻՐ. Ադա, հափ, հափ, հուռռա: (Չըրթմա է զարկում ու պարում):
ՎԵՐՋ